1 Samuel 10:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անկէ յետոյ Աստուծոյ բլուրը գնա՛, ուր Փղշտացիներու բերդապահ զօրքը կը կենայ. երբ հոն քաղաքը մտնես, բարձր տեղէն իջնող մարգարէներու գունդի մը պիտի հանդիպիս, որոնք իրենց առջեւէն տաւիղ, թմբուկ, սրինգ ու քնար ունենալով մարգարէութիւն պիտի ընեն։
Armenian 2018
Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանից յետոյ կգնաս Աստուծոյ բլուրը ուր որ Փղշտացիների բերդապահ զօրքն է. Եւ երբոր այնտեղ քաղաքը մտնես, բարձր տեղից իջնող մարգարէների մի գունդի կհանդիպես, որոնք իրանց առաջին տաւիղ, թմբուկ, սրինգ եւ քնար ունեն եւ որոնք մարգարէութիւն են անում։
Armenian Eastern Bible 1994
Ապա կը հասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կայ։ Երբ քաղաք մտնես, կը հանդիպես Բամայից դուրս եկող
Armenian NEA
Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։