1 Samuel 11:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ուստի բոլոր ժողովուրդը Գաղգաղա գացին ու հոն Գաղգաղայի մէջ Տէրոջը առջեւ Սաւուղը թագաւոր ըրին եւ Տէրոջը խաղաղութեան զոհեր մատուցանեցին ու Սաւուղ եւ բոլոր Իսրայէլի մարդիկը հոն մեծ ուրախութիւն ըրին։
Armenian 2018
Եվ ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև Սավուղին թագավոր դարձրին և այնտեղ խաղաղության զոհեր մատուցեցին, և Սավուղն ու Իսրայելի բոլոր մարդիկ մեծ ուրախություն արին այնտեղ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բոլոր ժողովուրդը Գաղգաղա գնացին, եւ այնտեղ Գաղգաղայումը Տիրոջ առաջին Սաւուղին թագաւոր արին, եւ այնտեղ խաղաղութեան զոհեր մատուցրին. Եւ Սաւուղը եւ բոլոր Իսրայէլի մարդիկը այնտեղ մեծ ուրախութիւն արին։
Armenian Eastern Bible 1994
Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա եւ այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջեւ Սամուէլը Սաւուղին թագաւոր օծեց։ Խաղաղութեան
Armenian NEA
Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։