1 Samuel 11:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի պատգամաւորները Գաբաան գացին Սաւուղին եւ ժողովուրդին ականջներուն այս խօսքերը ըսին ու բոլոր ժողովուրդը ձայներնին վերցնելով լացին։
Armenian 2018
Եվ պատգամավորները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և այդ խոսքերն ասացին ժողովրդի ականջին, և ամբողջ ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պատգամաւորները գնացին Սաւուղի Գաբաան եւ այս խօսքերը խօսեցին ժողովրդի ականջներին. Եւ բոլոր ժողովուրդն իրանց ձայնը բարձրացրին եւ լաց եղան։
Armenian Eastern Bible 1994
Պատգամաւորները եկան Գաբաա, Սաւուղի մօտ եւ այդ խօսքերը հաղորդեցին ժողովրդին։
Armenian NEA
Պատգամավորները եկան Գաբաա, Սավուղի մոտ և այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին։ Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։