1 Samuel 11:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զոյգ մը եզ առաւ ու զանոնք կտոր կտոր ըրաւ ու պատգամաւորներուն ձեռքով Իսրայէլի բոլոր սահմանները ղրկեց՝ ըսելով. «Ով որ Սաւուղին ետեւէն ու Սամուէլին ետեւէն չգայ, անոր եզներուն այսպէս պիտի ընեն»։ Ժողովուրդին վրայ Տէրոջը վախը ինկաւ ու ամէնքը մէկ մարդու պէս ելան։
Armenian 2018
Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մի զոյգ եզ առաւ եւ նորանց կտորեց, եւ պատգամաւորների ձեռքով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց ասելով. Ով որ Սաւուղի ետեւից եւ Սամուէլի ետեւից չգայ, նորա եզներին այսպէս կանեն։ Եւ Տիրոջ սարսափն ընկաւ ժողովրդի վերայ, և ամենքը մէկ մարդի պէս դուրս եկան։
Armenian Eastern Bible 1994
Նա մի զոյգ եզ առաւ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամաւորների միջոցով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով
Armenian NEA
Նա երկու եզ առավ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամավորների միջոցով Իսրայելի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով որ Սավուղի և Սամուելի հետևից չգա, այսպես կդառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկավ Իսրայելի ամբողջ ժողովրդի սիրտը, և նրանք մեկ մարդու պես գոչեցին։