1 Samuel 12:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Տէրոջը աղաղակելով՝ ըսին. ‘Մենք մեղք գործեցինք, քանզի Տէրը թողուցինք եւ Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն ըրինք։ Հիմա մեզ մեր թշնամիներուն ձեռքէն ազատէ ու քեզի պիտի ծառայենք’։
Armenian 2018
Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. “Մենք մեղք գործեցինք, որ թողեցինք Տիրոջը և ծառայեցինք Բահաղիմին ու Աստարովթին. և հիմա ազատի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և մենք կծառայենք քեզ”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք Տիրոջը աղաղակեցին եւ ասեցին. Մենք մեղք գործեցինք, որ Տիրոջը թողեցինք, եւ Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն արինք. Եւ հիմա ազատիր մեզ մեր թշնամիների ձեռքիցը եւ քեզ կծառայենք։
Armenian Eastern Bible 1994
Նրանք աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. «Մենք մեղանչել ենք, քանզի Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղիմներին ու անտառներին։
Armenian NEA
Եվ աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. “Մենք մեղանչել ենք, քանի որ Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղի կուռքերին ու Անտառներին։ Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և կծառայենք քեզ”։