1 Samuel 12:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա ես հոս կայներ եմ. Տէրոջը առջեւ ու անոր օծեալին առջեւ ինծի համար յայտնապէս ըսէք, թէ ես որո՞ւն եզը առի ու որո՞ւն էշը առի, որո՞ւն զրկանք կամ անիրաւութիւն ըրի ու որո՞ւն ձեռքէն կաշառք առի եւ անով իմ աչքերս գոցեցի ու ես ձեզի ետ դարձնեմ»։
Armenian 2018
Ահա ես այստեղ եմ. Տիրոջ առաջ և նրա օծյալի առաջ վկայեցե՛ք, թե ես ո՛ւմ եզն եմ վերցրել կամ ո՛ւմ էշն եմ վերցրել, կամ ո՛ւմ եմ զրկել կամ անիրավություն արել և կամ ո՛ւմ ձեռքից եմ կաշառք առել ու նրանով իմ աչքերը կուրացրել. ասացե՛ք, և ես կվերադարձնեմ ձեզ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա ես. Տիրոջ առաջին եւ նորա օծեալի առաջին ինձ համար յայտնապէս ասեցէք. Թէ Ես որի՞ եզն եմ առել, ու որի՞ էշն եմ առել, եւ որի՞ն եմ զրկանք կամ անիրաւութիւն արել, եւ որի՞ ձեռքից կաշառք առել, եւ նորանով իմ աչքերը կուրացրել. Ու ես ձեզ ետ դարձնեմ։
Armenian Eastern Bible 1994
Ես, ահա, կանգնած եմ ձեր առաջ, եւ դուք Տիրոջ ու նրա օծեալի ներկայութեամբ ասացէ՛ք, թէ ես ո՞ւմ եզն եմ խլել կամ աւանակը
Armenian NEA
և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։