1 Samuel 12:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ ան ըսաւ անոնց. «Այսօր Տէրը ու անոր օծեալը ձեզի վկայ ըլլա՞ն, որ դուք իմ ձեռքիս մէջ բան մը չգտաք»։ Եւ անոնք ըսին. «Վկայ թող ըլլան»։
Armenian 2018
Եվ նա նրանց ասաց. «Տերը և նրա օծյալը թող այսօր ձեզ վկա լինեն, որ դուք իմ ձեռքում ոչ մի բան չգտաք»։ Եվ ասացին. «Թող վկա լինեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա ասեց նորանց. Տէրը եւ նորա օծեալը ձեզ վկայ լինեն այս օրը, որ դուք իմ ձեռքում մի բան չգտաք։ Եւ ասեցին. Վկայ լինեն։
Armenian Eastern Bible 1994
Սամուէլն ասաց ժողովրդին. «Տէրը եւ նրա օծեալը այսօր թող վկայ լինեն իմ եւ ձեր միջեւ, որ իմ ձեռքում ոչինչ չէք գտել»։
Armenian NEA
Սամուելը ժողովրդին ասաց. «Տերը և նրա օծյալը թող վկա լինեն այսօր իմ և ձեր միջև, որ իմ ձեռքում ոչինչ չեք գտել»։ Նրանք ասացին. «Թող վկա լինեն»։