1 Samuel 13:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ապա Սամուէլ ելաւ ու Գաղգաղայէն Բենիամինին Գաբաան գնաց։ Սաւուղ իր քով գտնուող ժողովուրդը համրեց, որոնք վեց հարիւրի չափ էին։
Armenian 2018
Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինի երկիրը՝ Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սամուէլը վեր կացաւ, եւ Գաղգաղայից Բենիամինի գաբաան գնաց։ Եւ Սաւուղն իր մօտ գտնուող ժողովուրդը համարեց, եւ վեց հարիւրի չափ մարդ էին։
Armenian Eastern Bible 1994
Սամուէլը վեր կացաւ եւ Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զօրքը միացաւ Սաւուղին, որ դիմադրի իրենց վրայ յարձակուող
Armenian NEA
Սամուելը վեր կացավ և Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զորքը միացավ Սավուղին, որ դիմադրի իրենց վրա հարձակվողներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սավուղը հաշվեց իր հետ գտնվող զինվորներին և տեսավ, որ ինքն ունի մոտավորապես վեց հարյուր զինվոր։