1 Samuel 13:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ ան Իսրայէլէն եօթը հազար մարդ ընտրեց իրեն համար։ Երկու հազարը Սաւուղին հետ Մաքմաս ու Բեթէլի լեռն էին եւ հազարն ալ Յովնաթանին հետ Բենիամինի Գաբաան էին, իսկ մնացած ժողովուրդը ամէն մարդ իր վրանը ղրկեց։
Armenian 2018
Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար։ Երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում էին, հազարը Հովնաթանի հետ Բենիամինի Գաբաայում էին, իսկ մնացած ժողովրդին ուղարկեց, ամեն մեկին՝ իր վրանը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սաւուղն Իսրայէլից երեք հազար մարդ ընտրեց իր համար. Երկու հազարը Սաւուղի հետ Մաքմաս ու Բեթէլի սարումն էին, եւ հազարը Յովնաթանի հետ Բենիամինի Գաբաայումն էր. Եւ մնացած ժողովրդին ուղարկեց ամեն մարդին իր վրանը։
Armenian Eastern Bible 1994
Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթէլ լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում։
Armenian NEA
Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։