1 Samuel 14:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Օր մը Սաւուղի որդին Յովնաթան իր զէնքերը կրող պատանիին ըսաւ. «Եկո՛ւր, անդիի կողմը Փղշտացիներուն պահապան զօրքին կողմը անցնինք». բայց իր հօրը չիմացուց։
Armenian 2018
Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ մէկ օր Սաւուղի որդի Յովնաթանն իր զէնքերը կրող պատանիին ասեց. Եկ, անցնենք Փղշտացիների պահապան զօրքի մօտ որ այն կողմին է. Բայց իր հօրը չիմացրեց։
Armenian Eastern Bible 1994
Մի օր Սաւուղի որդի Յովնաթանն իր կապարճակրին ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։
Armenian NEA
Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։ Այդ մասին նա իր հորը իմաց չտվեց։