1 Samuel 14:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց եթէ ըսեն՝ ‘Մեզի եկէ՛ք’, այն ատեն երթանք, քանզի Տէրը զանոնք մեր ձեռքը տուած է ու ասիկա մեզի նշան ըլլայ»։
Armenian 2018
Բայց եթե այսպես ասեն. “Բարձրացե՛ք մեզ մոտ”, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև Տերը նրանց մատնել է մեր ձեռքը, և դա նշան կլինի մեզ համար»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց եթէ այսպէս ասեն. Վեր եկէք մեզ մօտ, այն ժամանակ ելնենք, որովհետեւ Տէրը նորանց մեր ձեռքն է տուել. Եւ այս մեզ համար նշան լինի։
Armenian Eastern Bible 1994
Բայց եթէ ասեն. «Մօտեցէ՛ք մեզ», այն ժամանակ կ՚ելնենք կը գնանք, քանզի պարզ կը լինի, որՏէրը նրանց մեր ձեռքն է մատնել։
Armenian NEA
Բայց եթե ասեն. “Մոտեցե՛ք մեզ”, այն ժամանակ կելնենք կգնանք, քանի որ պարզ կլինի, որ Տերը նրանց մեր ձեռքն է մատնել։ Դա մեզ համար թող նշան լինի»։