1 Samuel 14:37 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սաւուղ Աստուծոյ հարցուց՝ ըսելով. «Փղշտացիներուն ետեւէն իջնե՞մ. զանոնք Իսրայէլի ձեռքը պիտի տա՞ս»։ Բայց այն օրը Աստուած պատասխան չտուաւ անոր։
Armenian 2018
Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղն Աստուծուն հարցրեց՝ թէ Փղշտացիների ետեւիցն իջնե՞մ, նորանց Իսրայէլի ձեռքը կտա՞ս։ Բայց նա այն օրը չպատասխանեց նորան։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց իսրայէլացիների ձեռքը կը մատնե՞ս»։
Armenian NEA
Սավուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց Իսրայելի ձեռքը կմատնե՞ս»։