1 Samuel 14:42 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Սաւուղ ըսաւ. «Իմ վրաս ու իմ որդիիս Յովնաթանի վրայ վիճակ ձգեցէք». Յովնաթան բռնուեցաւ։
Armenian 2018
Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղն ասեց. Ինձ վերայ ու իմ որդի Յովնաթանի վերայ վիճակ գցեցէք, եւ յովնաթանը բռնուեցաւ։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղն ասաց. «Վիճա՛կ գցեցէք իմ ու իմ Յովնաթան որդու վրայ, եւ ում վրայ որ Տէրը վիճակ հանի, մահապատժի թող
Armenian NEA
Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք իմ ու իմ Հովնաթան որդու վրա, և ում վրա որ Տերը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկվի»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Թող քո ասածը չլինի»։ Սավուղն ստիպեց ժողովրդին, և նրա ու նրա որդի Հովնաթանի վրա վիճակ գցեցին։ Վիճակն ընկավ Հովնաթանի վրա։