1 Samuel 14:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եթէ մեզի ըսեն՝ ‘Կայնեցէ՛ք, մինչեւ մենք ձեզի գանք’, այն ատեն մեր տեղը կայնինք ու անոնց չերթանք։
Armenian 2018
Եթե մեզ այսպես ասեն. “Կա՛նգ առեք, մինչև որ մենք գանք ձեզ մոտ”, այն ժամանակ կկանգնենք մեր տեղը և չենք ելնի վեր՝ նրանց մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ մեզ այսպէս ասեն. Կանգնեցէք՝ մինչեւ որ մենք ձեզ մօտ գանք, այն ժամանակ մեր տեղը կանգնենք եւ վեր չելնենք նորանց մօտ։
Armenian Eastern Bible 1994
Եթէ մեզ ասեն. «Այնտեղ կա՛նգ առէք, մինչեւ ձեզ կանչենք», ապա տեղում կը կանգնենք եւ նրանց չենք մօտենայ։
Armenian NEA
Եթե մեզ ասեն. “Այնտեղ կա՛նգ առեք, մինչև ձեզ ասենք”, ապա տեղում կկանգնենք և նրանց այլևս չենք մոտենա։