1 Samuel 15:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Սաւուղը թագաւոր ընելուս զղջացի, քանզի ինծմէ ետ դարձաւ ու իմ խօսքերս չկատարեց»։ Սամուէլ տրտմեցաւ ու բոլոր գիշերը Տէրոջը աղաղակեց։
Armenian 2018
«Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Զղջացի որ Սաւուղին թագաւոր եմ արել. Որովհետեւ ինձանից ետ դառաւ, եւ իմ խօսքերը չկատարեց։ Եւ Սամուէլը տրտմեց, ու բոլոր գիշերը Տիրոջն աղաղակեց։
Armenian Eastern Bible 1994
Սամուէլը տրտմեց եւ ամբողջ գիշերն աղօթեց Տիրոջը։
Armenian NEA
«Զղջացել եմ, որ թագավոր դարձրի Սավուղին, քանի որ ինձնից շուռ եկավ և իմ խոսքերը չպահեց»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշերն աղոթեց Տիրոջը։