1 Samuel 15:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Սաւուղ ըսաւ Սամուէլին. «Մեղք գործեցի, որ Տէրոջը հրամանը ու քու խօսքերդ զանց ըրի, քանզի ժողովուրդէն վախնալուս համար անոնց խօսքին մտիկ ըրի։
Armenian 2018
Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերներն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և լսեցի նրա խոսքը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղն ասեց Սամուէլին. Մեղք գործեցի՝ որ Տիրոջ հրամանները եւ քո խօսքերը զանց արի. Որովհետեւ ժողովրդիցը վախեցայ, եւ նորանց խօսքը լսեցի։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղն ասաց Սամուէլին. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ եւ քո խօսքերը։
Armenian NEA
Սավուղը Սամուելին ասաց. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ և քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և նրա ձայնին անսացի։