1 Samuel 15:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց Սաւուղ ժողովուրդին հետ Ագագը եւ ոչխարներուն ու արջառներուն աղէկներն ու գէրերը եւ գառներն ու ամէն պատուական բաները խնայեցին եւ չուզեցին զանոնք ջարդել, միայն բոլոր անարգ ու անպիտան անասունները ջարդեցին։
Armenian 2018
Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց Սաւուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին, եւ ոչխարներին եւ արջառների լաւերին եւ գէրերին, եւ գառներին, եւ ամեն պատուական բաներին, եւ չուզեցին նորանց բնաջինջ անել, այլ բնաջինջ արին բոլոր անարգ եւ անպիտան անասունները։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղը եւ ամբողջ ժողովուրդը, սակայն, կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների, արջառների հօտերը, պտղատու
Armenian NEA
Սավուղը և ողջ ժողովուրդը կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների ու արջառների հոտերը, պտղատու և խաղողի այգիները, ամեն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժեք ու անպետք էր, բնաջնջեցին։