1 Samuel 16:1 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը Սամուէլին ըսաւ. «Մինչեւ ե՞րբ Սաւուղին համար սուգ պիտի ընես, որովհետեւ ես զանիկա մերժեցի, որպէս զի Իսրայէլի վրայ չթագաւորէ։ Եղջիւրդ իւղով լեցուր ու եկուր քեզ Բեթլէհեմացի Յեսսէին ղրկեմ. քանզի անոր որդիներէն մէկը ինծի թագաւոր ընտրեցի»։
Armenian 2018
Եվ Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տէրը Սամուէլին ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի Սաւուղի համար սուգ անես. Որովհետեւ ես նորան մերժեցի որ Իսրայէլի վերայ չթագաւորէ. եղջիւրդ իւղով լցրու, եւ եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. Որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ։
Armenian Eastern Bible 1994
Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը
Armenian NEA
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։