1 Samuel 16:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ծառաներէն մէկը պատասխան տուաւ ու ըսաւ. «Ահա Բեթլէհեմացի Յեսսէին մէկ տղան տեսայ, որ քնար զարնել գիտէ ու անիկա զօրաւոր, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով կտրիճ մըն է եւ Տէրը անոր հետ է»։
Armenian 2018
Ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Ահա ես տեսել եմ բեթլեհեմացի Հեսսեի տղաներից մեկին, որ քնար նվագել գիտի և զորավոր, քաջ, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով մարդ է, և Տերը նրա հետ է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ծառաների մէկը պատասխանեց եւ ասեց. Ահա Բեթլեհէմացի Յեսսէի մէկ տղան տեսայ, որ քնար ածել գիտէ. Եւ քաջ, զօրաւոր, պատերազմող, ճարտասան, եւ գեղեցիկ տեսքով մարդ է. Եւ Տէրը նորա հետ է։
Armenian Eastern Bible 1994
Ծառաներից մէկն ասաց. «Ես տեսել եմ Բեթղեհէմացի Յեսսէի տղային, որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ,
Armenian NEA
Ծառաներից մեկն ասաց. «Ես տեսել եմ բեթղեհեմացի Հեսսեի տղային, որ գիտի սաղմոսել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եվ Տերը նրա հետ է»։