1 Samuel 16:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ Աստուծմէ չար ոգին Սաւուղին վրայ գար, Դաւիթ քնարը կ’առնէր ու իր ձեռքով կը զարնէր եւ Սաւուղ կը հանգստանար ու կը զուարճանար եւ չար ոգին անոր վրայէն կ’երթար։
Armenian 2018
Եվ երբ Աստծու կողմից այն չար ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը, և չար ոգին հեռանում էր նրանից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երբոր Աստուածանից այն ոգին գալիս էր Սաւուղի վերայ, Դաւիթը առնում էր քնարը եւ իր ձեռքովը ածում. Եւ Սաւուղը հանգստանում եւ լաւանում էր, եւ չար ոգին նորա վերայից գնում էր։
Armenian Eastern Bible 1994
Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին։
Armenian NEA
Եվ երբ չար ոգին իջնում էր Սավուղի վրա, Դավիթն առնում էր քնարը և նվագում իր ձեռքով, հանգստացնում էր Սավուղին։ Սավուղը հանգստանում էր, և չար ոգին նրանից հեռանում էր։