1 Samuel 17:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դաւիթ իր վրայէն ամանները վար առնելով ամաններու պահապանին ձեռքը յանձնեց եւ դէպի գունդը վազեց ու գնաց իր եղբայրներուն ողջութիւնը հարցուց։
Armenian 2018
Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն իր վերայից ամանները յանձնեց ամանների պահապանի ձեռքը եւ վազեց գունդը. Եւ գնաց իր եղբայրներին հարցրեց, թէ ո՞ղջ են։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն իր բերածները յանձնեց բանակի մթերապահին եւ վազեց դէպի զօրքը ու հետաքրքրուեց իր եղբայրների առողջութեամբ։
Armenian NEA
Դավիթն իր բերածները հանձնեց բանակի մթերապահին և վազեց դեպի զորքն ու հետաքրքրվեց իր եղբայրների առողջությամբ։