1 Samuel 17:37 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դաւիթ ըսաւ. «Առիւծին ու արջին ձեռքէն զիս ազատող Տէրը այս Փղշտացիին ձեռքէն ալ պիտի ազատէ»։ Սաւուղ Դաւիթին ըսաւ. «Գնա՛ ու Տէրը քեզի հետ ըլլայ»։
Armenian 2018
Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն ասեց. Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կազատէ։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Գնա, եւ Տէրը քեզ հետ լինի։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթն ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ փրկել է առիւծի ու արջի ճանկերից, ինձ կը փրկի նաեւ այդ անթլփատ այլազգու ձեռքից»։
Armenian NEA
Դավիթն ասաց. «Եթե Տերը ինձ փրկել է առյուծի ու արջի ճանկերից, ինձ կփրկի նաև այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ Սավուղն ասաց. «Գնա՛, Տերը քեզ հետ թող լինի»։