1 Samuel 17:47 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ այս բոլոր ժողովուրդը գիտնան թէ Տէրը սրով ու նիզակով չազատեր. քանզի պատերազմը Տէրոջն է ու անիկա ձեզ մեր ձեռքը պիտի մատնէ»։
Armenian 2018
Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. Որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կմատնէ։
Armenian Eastern Bible 1994
այս ամբողջ բազմութիւնը կ՚իմանայ, թէ Տէրը սրով ու գեղարդով չէ, որ փրկում է, քանզի սա Տիրոջ պատերազմն է, եւ Տէրը ձեզ
Armenian NEA
այս ամբողջ բազմությունը կիմանա, որ Տերը սրով ու գեղարդով չի փրկում, քանի որ սա Տիրոջ պատերազմն է, և Տերը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։