1 Samuel 18:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի օրերուն լմննալէն առաջ՝ Դաւիթ ելաւ ու իր մարդոցմով գնաց եւ Փղշտացիներէն երկու հարիւր մարդ մեռցուց ու Դաւիթ անոնց անթլփատութիւնները բերաւ ու զանոնք լման թագաւորին տուին, որպէս զի թագաւորին փեսայ ըլլայ։ Սաւուղ իր Մեղքող աղջիկը կնութեան տուաւ անոր։
Armenian 2018
Նշանակված օրերը դեռ չէին լրացել, երբ Դավիթը վեր կացավ և իր մարդկանց հետ գնաց և փղշտացիներից երկու հարյուր մարդ սպանեց. և Դավիթը նրանց անթլփատությունները բերեց ու լրիվ տվեց թագավորին, որ թագավորին փեսա դառնար։ Եվ Սավուղն իր Մեղքող աղջկան կնության տվեց նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ օրերը չէին լրացել, եւ Դաւիթը վեր կացաւ եւ իր մարդկանց հետ գնաց, եւ Փղշտացիներից երկու հարիւր մարդ մեռցրեց. Եւ Դաւիթը նորանց անթլփատութիւնները բերաւ, եւ լրիւ թագաւորին տուին, որ թագաւորին փեսայ դառնայ։ Եւ Սաւուղն իր աղջիկ Մեղքողը կին տուաւ նորան։
Armenian Eastern Bible 1994
Պայմանաւորուած ժամկէտը դեռ չէր վերջացել, որ Դաւիթն իր մարդկանցով վեր կացաւ եւ այլազգիներից հարիւր մարդ սպանեց,
Armenian NEA
Պայմանավորված ժամկետը դեռ չէր լրացել, որ Դավիթն իր մարդկանցով վեր կացավ և այլազգիներից հարյուր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատված անդամները, լցրեց արքայի առջև և արքային փեսա դարձավ. Սավուղն իր դուստր Մեղքողին նրան կնության տվեց։