1 Samuel 18:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յովնաթան իր վրայի վերարկուն հանեց եւ զանիկա ու իր հանդերձները, մինչեւ իսկ իր սուրը, իր աղեղն ու իր գօտին Դաւիթին տուաւ։
Armenian 2018
Եվ Հովնաթանն իր վերարկուն հանեց և այն ու իր հանդերձները, մինչև անգամ իր սուրը, իր աղեղն ու գոտին տվեց Դավթին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ յովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դաւիթին տուաւ։
Armenian Eastern Bible 1994
Յովնաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաեւ իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին։
Armenian NEA
Հովնաթանն իր թիկնոցը հանեց ու տվեց Դավթին, նաև իր զինվորական համազգեստը, նույնիսկ իր սուրը, աղեղն ու գոտին։