1 Samuel 19:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այսպէս փախաւ Դաւիթ ու ազատեցաւ եւ Ռամա գնաց Սամուէլին քով ու անոր պատմեց այն ամէնը՝ որ Սաւուղ ըրեր էր իրեն։ Անիկա Սամուէլին հետ գնաց ու Նաւաթի մէջ բնակեցան։
Armenian 2018
Այսպես փախավ Դավիթը և ազատվեց. գնաց Ռամա՝ Սամուելի մոտ, և նրան պատմեց այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն։ Հետո նա գնաց Սամուելի հետ, և բնակվեցին Նավաթում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս փախաւ Դաւիթը եւ պրծաւ, եւ գնաց Ռամա Սամուէլի մօտ, եւ նորան պատմեց այն ամենը որ Սաւուղն իրան արել էր։ Յետոյ նա Սամուէլի հետ գնաց, եւ Նաւաթի մէջ բնակուեցան։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթը փախչելով փրկուեց, եկաւ Արիմաթէմ, Սամուէլի մօտ, նրան պատմեց ամէն ինչ, որ Սաւուղն արել էր իր նկատմամբ։
Armenian NEA
Դավիթը փախչելով փրկվեց, եկավ Արիմաթեմ՝ Սամուելի մոտ, նրան պատմեց ամեն ինչ, որ Սավուղն արել էր իր նկատմամբ։ Սամուելն ու Դավիթը գնացին ու բնակվեցին Ռամայի Նավաթ բնակավայրում։