1 Samuel 19:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Սաւուղ մարդիկ ղրկեց որպէս զի Դաւիթը բռնեն ու անոնք մարգարէութիւն ընող մարգարէներուն խումբը եւ անոնց վրայ կեցող Սամուէլը երբ տեսան, Աստուծոյ Հոգին Սաւուղին ղրկած մարդոց վրայ եկաւ ու անոնք ալ մարգարէութիւն ըրին։
Armenian 2018
Սավուղն այդ ժամանակ մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովը և Սամուելին, որ վերակացու էր կանգնած նրանց վրա, Աստծու Հոգին իջավ Սավուղի ուղարկած մարդկանց վրա, և նրանք էլ մարգարեություն արեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Սաւուղը մարդիկ ուղարկեց որ Դաւիթին բռնեն, եւ երբոր նորանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովքը՝ եւ նորանց վերակացու Սամուէլին կանգնած, Աստուծոյ Հոգին Սաւուղի ուղարկած մարդկանց վերայ եկաւ, եւ նորանք էլ մարգարէութիւն արին։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դաւթին, բայց երբ նրանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովն ու նրանց
Armenian NEA
Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։