1 Samuel 2:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրոջը դէմ հակառակողները պիտի կոտորուին, Երկնքէն անոնց վրայ պիտի որոտայ. Տէրը երկրի ծայրերը պիտի դատէ, Իր թագաւորին ոյժ պիտի տայ Ու իր օծեալին եղջիւրը պիտի բարձրացնէ»։
Armenian 2018
Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տիրոջ դէմ հակառակողները կփշրուին. Նա երկինքիցը նորանց վերայ կորոտայ. Տէրը կդատէ երկրիս ծայրերը, Եւ ոյժ կտայ իր թագաւորին, Եւ իր օծեալի եղջիւրը կբարձրացնէ։
Armenian Eastern Bible 1994
Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ
Armenian NEA
Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։