1 Samuel 2:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու զանիկա կաթսային կամ սանին կամ եփարանին կամ պտուկին մէջ կը խոթէր ու մսահանը ինչ որ հանելու ըլլար, քահանան զանիկա իրեն կ’առնէր։ Անոնք Սելովի մէջ բոլոր հոն եկող Իսրայելացիներուն այսպէս կ’ընէին։
Armenian 2018
և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կոխում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մէջ, եւ մսահանը ինչ որ հանէր, քահանան այն վեր էր առնում իր համար։ նորանք այսպէս էին անում Սելովումը բոլոր այնտեղ եկող իսրայէլացիներին։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը։
Armenian NEA
այն մտցներ տաշտի, պղնձե մեծ կաթսայի կամ պտուկի մեջ, և մեծ պատառաքաղն ինչ որ հաներ այնտեղից, պետք է պատկաներ քահանային։ Բայց ահա թե ինչպես էին վարվում ողջ Իսրայելի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում՝ Տիրոջ տանը։