1 Samuel 2:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նաեւ ճարպը այրելէ առաջ քահանային սպասաւորը կու գար ու զոհ ընող մարդուն կ’ըսէր. «Քահանային համար խորովելու միս տուր, քանզի անիկա քեզմէ եփած միս չառներ, այլ հում միս կ’ուզէ »։
Armenian 2018
Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նաեւ ճարպը այրելուց առաջ՝ քահանայի սպասաւորը գալիս էր, եւ ասում զոհ անող մարդին, խորովելու միս տուր քահանայի համար, որովհետեւ նա քեզանից եփած միս չի առնիլ, այլ հում։
Armenian Eastern Bible 1994
Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես
Armenian NEA
Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասավորը և զոհ մատուցողին ասում. «Քահանային խորովելու մի՛ս տուր, և ես կաթսայում եփվող մսից չեմ առնի»։