1 Samuel 2:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իմ տանս համար պատուիրած զոհերս ու ընծաներս ինչո՞ւ կ’անարգես եւ քու որդիներդ ինծմէ աւելի կը փառաւորես, որպէս զի իմ ժողովուրդիս Իսրայէլի ընտիր զոհերովը ձեզ գիրցնէք’։
Armenian 2018
Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՞նչու էք անարգում իմ զոհերը եւ ընծաները, որ ես պատուիրեցի իմ տան համար, եւ քո որդիներին ինձանից աւելի ես պատուում, որ ձեզ գիրացնէք իմ ժողովուրդ Իսրայէլի ընտիր զոհերովը։
Armenian Eastern Bible 1994
Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին եւ ինձանից աւելի ես փառաւորում քո որդիներին, այն աստիճան, որ
Armenian NEA
Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։