1 Samuel 2:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա աղքատը փոշիէն կը վերցնէ Ու կարօտը աղբիւսէն կը հանէ, Որպէս զի իշխաններուն հետ նստեցնէ Ու փառքի աթոռը անոնց ժառանգութիւն տայ. Քանզի երկրի հիմերը Տէրոջն են Ու աշխարհը անոնց վրայ հաստատեց։
Armenian 2018
Նա է աղքատին կանգնեցնում փոշուց Եվ կարոտյալին բարձրացնում աղբից, Որ իշխանների հետ նստեցնի Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց, Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը, Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա կանգնեցնում է աղքատին փոշիից, Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին, Որ իշխանների հետ նստեցնէ, Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ, Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են, Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։
Armenian Eastern Bible 1994
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին
Armenian NEA
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։