1 Samuel 20:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովնաթան ըսաւ անոր. «Քա՜ւ լիցի, դուն պիտի չմեռնիս. ահա իմ հայրս մեծ կամ պզտիկ բան մը չըներ առանց ինծի յայտնելու։ Իմ հայրս ինչո՞ւ համար այդ բանը ինծմէ պիտի պահէ։ Այդպիսի բան չկայ»։
Armenian 2018
Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովնաթանն ասեց նորան. Քաւ լիցի, դու պիտի չմեռնես. Ահա իմ հայրը մեծ կամ փոքր մի բան չէ անում առանց ինձ յայտնելու. Եւ իմ հայրն ի՞նչու համար պիտի ծածկէ այդ բանը ինձանից. Այդպիսի բան չկայ։
Armenian Eastern Bible 1994
Յովնաթանը նրան ասաց. «Քա՛ւ լիցի, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ յայտնելու, եւ
Armenian NEA
Հովնաթանը նրան ասաց. «Բնավ, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ հայտնելու, և ինչպե՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։ Այդպիսի բան չկա»։