1 Samuel 20:26 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սաւուղ այն օրը բան մը չխօսեցաւ, քանզի ըսաւ. «Անոր բան մը պատահեր է. անիկա մաքուր չէ, անտարակոյս մաքուր պիտի չըլլայ»։
Armenian 2018
Այդ օրը Սավուղը ոչ մի բան չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, թե նա չի մաքրվել, անկասկած մաքուր չէ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղն այն օրը մի բան չխօսեց. Որովհետեւ ասեց, նորան մի բան է պատահել. նա մաքուր չէ, անտարակոյս մաքուր չէ։
Armenian Eastern Bible 1994
Այդ օրը Սաւուղը ոչինչ չասաց, որովհետեւ մտածեց, թէ նրան մի բան է պատահել, երեւի մաքուր չէ կամ չի մաքրուել։
Armenian NEA
Այդ օրը Սավուղը ոչինչ չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, երևի մաքուր չէ կամ չի մաքրվել։