1 Samuel 20:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եթէ հայրդ ըսէ՝ ‘Աղէկ’, ըսել է քու ծառայիդ խաղաղութիւն է. բայց եթէ խիստ բարկանայ, գիտցիր թէ անիկա որոշեր է ինծի չարութիւն ընել։
Armenian 2018
Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ այսպէս ասէ. Լաւ, այն ժամանակ քո ծառայի համար խաղաղութիւն է. Բայց եթէ բարկանայ, իմացիր որ նորանից որոշուած է այդ չարութիւնը։
Armenian Eastern Bible 1994
Եթէ ասի՝ «Լաւ է», ապա քո ծառայի համար խաղաղութիւն է, իսկ եթէ խիստ պատասխան տայ, իմացի՛ր, որ նա չար գործ է նիւթել։
Armenian NEA
Եթե ասի՝ “Լավ է”, ապա քո ծառայի համար խաղաղություն է, իսկ եթե խիստ պատասխան տա, իմացի՛ր, որ նա չար գործ է նյութել։