1 Samuel 20:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յովնաթան ըսաւ. «Քա՜ւ լիցի, որ ես ստոյգ գիտնալով թէ իմ հօրս կողմանէ քեզի համար չարիք որոշուած է, քեզի չիմացնեմ»։
Armenian 2018
Եվ Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի. որ եթե ես իմանամ, թե իմ հայրը որոշել է չարիք գործել քո դեմ, այդ չհաղորդեմ քեզ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովնաթանն ասեց. Քաւ լիցի որ ես իմանալով թէ իմ հօր կողմանէ քեզ համար չարիք է որոշուած, եւ այն քեզ չիմացնեմ։
Armenian Eastern Bible 1994
Յովնաթանն ասաց. «Քա՛ւ լիցի։ Եթէ ես իմանամ, որ հայրս քո դէմ չարիք է նիւթել, քո քաղաքում իսկ քեզ կը յայտնեմ»։
Armenian NEA
Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի, եթե ես իմանամ, որ հայրս քո դեմ չարիք է նյութել, քո քաղաքում իսկ քեզ կհայտնեմ»։