1 Samuel 21:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Միթէ ես խենդերու կարօ՞տ եմ, որ ատիկա իմ առջեւս բերիք խենդութիւն ընելու համար. ատիկա իմ տո՞ւնս պիտի մտնէ»։
Armenian 2018
Մի՞թե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերել եք ինձ մոտ՝ գժություններ անելու։ Դա իմ տո՞ւն պիտի մտնի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի՞թէ ես խելագարների կարոտ եմ, որ դորան բերիք իմ առաջը գիժութիւն անելու համար. Դա իմ տո՞ւնս մտնէ։
Armenian Eastern Bible 1994
Ինչո՞ւ էք նրան ինձ մօտ բերել։ Մի՞թէ ես դիւահարներին կարօտ եմ, որ նրան բերել էք ինձ մօտ, որպէսզի դիւահարութիւն անի։
Armenian NEA
Անքուսն ասաց իր ծառաներին. «Դուք տեսնում եք, որ այս մարդը դիվահար է։ Ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։