1 Samuel 21:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հիմա ի՞նչ կայ ձեռքիդ տակ։ Ինծի հինգ հատ հաց տուր, կամ ինչ որ կը գտնուի»։
Armenian 2018
Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հիմա ի՞նչ կայ ձեռքիդ տակ, ինձ հինգ հաց տուր, կամ ինչ որ կգտնուի։
Armenian Eastern Bible 1994
Արդ, եթէ հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ։ Կամ էլ իմ պէտքերի համար տո՛ւր, ինչքան որ կայ»։
Armenian NEA
Դավիթը Աքիմելեք քահանային ասաց. «Արքան այսօր ինձ մի գործ է հանձնարարել և ասել է ինձ. “Ոչ ոք չիմանա, թե ինչո՛ւ եմ քեզ ուղարկում և թե ի՛նչ եմ պատվիրել քեզ”։ Ես իմ ծառաներին հանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչվում է Փելմոնի Ելմոնի, այսինքն՝ Աստծու հավատարմություն։