1 Samuel 21:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քահանան ըսաւ. «Ահա Փղշտացի Գողիաթին սուրը՝ որ Էլայի հովիտին մէջ մեռցուցիր, անիկա եփուտին ետեւը լաթի մը մէջ փաթթուած կը կենայ. եթէ կ’ուզես զանիկա առնել՝ ա՛ռ, քանզի հոս անկէ ուրիշ չկայ»։ Դաւիթ ըսաւ. «Անոր նմանը չկայ. զանիկա ինծի տուր»։
Armenian 2018
Եվ քահանան ասաց. «Ահա փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում։ Ահա այն եփուդի ետևում՝ մի հագուստի մեջ փաթաթված է. եթե այն կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի այստեղ ուրիշը չկա»։ Եվ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քահանան ասեց. Ահա Փղշտացի Գողիաթի սուրը՝ որ նորան Էլայի հովիտումը մեռցրիր, ահա նա եփուդի ետեւ մի հագուստում փաթաթուած է. Եթէ նորան կառնես՝ առ. Որովհետեւ այստեղ նորանից ուրիշը չկայ. Եւ Դաւիթն ասեց. Նորա նմանը չկայ. Նորան ինձ տուր։
Armenian Eastern Bible 1994
Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Եղա հովտում։ Դա շորով փաթաթուած ու դրուած է վակասի
Armenian NEA
Դավիթն ասաց Աքիմելեքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞։ Իմ սուրը և զենքն ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»։