1 Samuel 22:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն թագաւորը մարդ ղրկեց ու Աքիտովբի որդին Աքիմելէք քահանան ու անոր հօրը բոլոր տունը, Նոբի մէջ եղող քահանաները, կանչեց ու ամէնքն ալ թագաւորին եկան։
Armenian 2018
Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ թագաւորը մարդ ուղարկեց եւ Աքիտովբի որդի Աքիմելէք քահանային եւ նորա հօր բոլոր տունը՝ Նոբի մէջ եղող քահանաներին կանչեց. Եւ ամենքն էլ եկան թագաւորի մօտ։
Armenian Eastern Bible 1994
Արքան մարդ ուղարկեց ու կանչել տուեց Աքիտոբի որդի Աքիմելէք քահանային ու նրա հօր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնուող
Armenian NEA
Արքան մարդ ուղարկեց ու կանչել տվեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու իր հոր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնվող քահանաներին։ Ամենքն էլ եկան արքայի մոտ։