1 Samuel 23:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոր ըսաւ. «Մի՛ վախնար, քանզի իմ հօրս Սաւուղին ձեռքը քեզ պիտի չգտնէ։ Դուն Իսրայէլի վրայ թագաւոր պիտի ըլլաս ու ես քու երկրորդդ պիտի ըլլամ։ Այս բանը իմ հայրս Սաւուղ ալ գիտէ»։
Armenian 2018
Եվ նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը չպիտի գտնի քեզ, և դու թագավոր պիտի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը, և իմ հայր Սավուղն էլ գիտի այս բանը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չգտնէ, եւ դու Իսրայէլի վերայ թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կլինեմ, եւ այս բանը իմ հայր Սաւուղն էլ գիտէ։
Armenian Eastern Bible 1994
Յովնաթանն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետեւ իմ հայր Սաւուղի ձեռքը քեզ չի գտնի, եւ դու կը թագաւորես Իսրայէլի վրայ,
Armenian NEA
Հովնաթանը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի, և դու կթագավորես Իսրայելի վրա, իսկ ես քո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի, որ դա այդպես է»։