1 Samuel 23:25 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սաւուղ իր մարդոցմով զանիկա փնտռելու գնաց։ Երբ Դաւիթին իմացուցին՝ վէմը իջաւ եւ Մաոնի անապատին մէջ նստաւ։
Armenian 2018
Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելու նրան, և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավ դեպի ժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղն իր մարդկանցովը գնաց որոնելու. Եւ երբոր դաւիթին իմացրին, վայր իջաւ վէմը եւ նստեց Մաոնի անապատի մէջ. Եւ Սաւուղը լսեց, եւ Դաւիթին հալածեց Մաոնի անապատումը։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղն ու նրա մարդիկ գնացին Դաւթին փնտռելու։ Երբ Դաւթին իմաց տուեցին, նա իջաւ ու նստեց Մաոնի անապատում, քարի վրայ։
Armenian NEA
Սավուղն ու նրա մարդիկ գնացին Դավթին փնտրելու։ Երբ Դավթին իմաց տվեցին, նա իջավ Մաոնի անապատում գտնվող քարի մոտ։ Այդ լսելով՝ Սավուղը Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։