1 Samuel 24:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տե՛ս, հայր իմ, տե՛ս, քու վերարկուիդ ծայրը իմ ձեռքիս մէջ է ու ես քու վերարկուիդ ծայրը կտրեցի բայց քեզի չմեռցուցի. ասկէ հասկցիր ու տես, թէ իմ ձեռքիս մէջ չարութիւն ու անօրէնութիւն չկայ ու քեզի դէմ յանցանք մը չեմ ըրած, բայց դուն զիս մեռցնելու կ’աշխատիս՝ ՝։
Armenian 2018
Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է. Եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով՝ քեզ չմեռցրի. Հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարութիւն եւ անօրէնութիւն չկայ, եւ քեզ դէմ մի յանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնել։
Armenian Eastern Bible 1994
Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու
Armenian NEA
Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մեջ չարություն, անօրենություն ու ամբարշտություն չկա, քո դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կյանքը խլել։