1 Samuel 25:39 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դաւիթ Նաբաղին մեռնիլը լսելով՝ ըսաւ. «Օրհնեալ է Տէրը, որ Նաբաղի ձեռքէն քաշած նախատինքիս վրէժը ինք լուծեց ու իր ծառան չարութենէ ետ պահեց եւ Տէրը Նաբաղին չարութիւնը անոր գլուխը դարձուց»։ Դաւիթ մարդ ղրկեց եւ Աբիգիային խօսեցաւ, որ զանիկա իրեն կին առնէ։
Armenian 2018
Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը Նաբաղի մեռնելը լսեց՝ ասեց. Օրհնեալ է Տէրը, որ նաբաղի ձեռքից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց, եւ իր ծառային չարութիւնից ետ պահեց. Եւ Տէրը Նաբաղի չարութիւնը նոր գլխին դարձրեց։ Եւ Դաւիթը մարդ ուղարկեց՝ եւ Աբիգեայի հետ խօսեց, որ նորան իր համար կին առնէ։
Armenian Eastern Bible 1994
Երբ Դաւիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնեալ է Տէր Աստուածը, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսաւ, իր
Armenian NEA
Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Աստված, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսավ, իր ծառային չար ձեռքից փրկեց։ Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին թափեց»։ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնա։