1 Samuel 25:42 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աբիգիա շուտով ոտքի ելաւ ու իրեն սպասաւորութիւն ընող հինգ աղջիկներուն հետ էշը հեծաւ ու Դաւիթին պատգամաւորներուն ետեւէն գնաց եւ անոր կինը եղաւ։
Armenian 2018
Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբիգեան շուտով կանգնեց՝ էշը հեծաւ ինքը եւ իրան հետեւող հինգ աղջիկները, եւ Դաւիթի պատգամաւորների ետեւից գնաց, եւ նորա կինը եղաւ։
Armenian Eastern Bible 1994
Աբիգեան անմիջապէս վեր կացաւ, հեծաւ աւանակը եւ իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դաւթի ծառաների յետեւից։
Armenian NEA
Աբիգեան անմիջապես վեր կացավ, հեծավ էշը և իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դավթի ծառաների հետևից։ Եվ Աբիգեան դարձավ Դավթի կինը։