1 Samuel 26:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աստուած չընէ որ Տէրոջը օծեալին դէմ ձեռքս երկնցնեմ, միայն թէ հիմա անոր գլխուն քովի նիզակը ու ջուրին կուժը ա՛ռ ու երթանք»։
Armenian 2018
Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա, միայն թե հիմա վերցրո՛ւ նրա գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը, և գնանք»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը չանէ որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծեալի դէմ. Միայն թէ հիմա նորա գլխի մօտի նիզակը եւ ջրի կուժը առ եւ գնանք։
Armenian Eastern Bible 1994
Քա՛ւ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծեալի վրայ։ Միայն թէ վերցրո՛ւ նրա սնարի մօտ դրուած այդ գեղարդն ու այդ
Armenian NEA
Քա՛վ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Միայն թե վերցրո՛ւ նրա սնարի մոտ դրված այդ գեղարդն ու ջրի այդ կուժը, և գնանք մեզ մոտ»։