1 Samuel 26:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սաւուղ Դաւիթին ըսաւ. «Որդեա՛կ իմ Դաւիթ, օրհնեալ ըլլաս. քու գործերուդ մէջ յաջողութիւն պիտի գտնես, նաեւ յաղթող պիտի ըլլաս»։ Դաւիթ իր ճամբան գնաց ու Սաւուղ իր տեղը դարձաւ։
Armenian 2018
Սավուղը Դավթին ասաց. «Օրհնյա՜լ լինես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու շատ գործ ես անելու և հաջողություն ես ունենալու»։ Եվ Դավիթը գնաց իր ճանապարհով, Սավուղն էլ վերադարձավ իր տեղը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Օրհնեալ լինես դու, որդեակ իմ Դաւիթ, դու գործ ես գործելու եւ յաջողութիւն ես գտնելու։ Եւ Դաւիթը գնաց իր ճանապարհը, Սաւուղն էլ դարձաւ իր տեղը։
Armenian Eastern Bible 1994
Սաւուղն ասաց Դաւթին. «Օրհնեալ ես դու, որդեա՛կ իմ Դաւիթ, դու յաջողութիւն ես գտնելու եւ զօրանալով զօրանալու ես»։
Armenian NEA
Սավուղն ասաց Դավթին. «Օրհնյալ ես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու հաջողություն ես գտնելու և զորանալով զորանալու ես»։ Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ իր տեղը։