1 Samuel 26:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սաւուղ Եսիմոնի մօտակայ Եքեղայի բլուրը՝ ճամբուն վրայ բանակեցաւ։ Դաւիթ ալ անապատին մէջ նստեր էր։ Երբ տեսաւ թէ Սաւուղ իր ետեւէն անապատը կու գայ,
Armenian 2018
Եվ Սավուղը բանակատեղի դրեց Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա, ճանապարհին։ Դավիթն էլ անապատում էր մնում. և երբ տեսավ, որ Սավուղն իր ետևից գալիս է անապատ,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սաւուղը Եսեմոնի դէմ Եքեղայի բլրի վերայ ճանապարհին բանակ տուաւ։ Դաւիթն էլ նստած էր անապատումը. Եւ երբոր տեսաւ որ Սաւուղն իր ետեւիցը գալիս է անապատը,
Armenian Eastern Bible 1994
Սաւուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրայ։
Armenian NEA
Սավուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրա՝ Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրա։ Դավիթը նստել էր անապատում և երբ տեսավ, որ Սավուղն իր հետևից անապատ է գալիս,