1 Samuel 26:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աբեսսա Դաւիթին ըսաւ. «Աստուած այսօր քու թշնամիդ քու ձեռքդ մատնեց ու հիմա թող տուր, որ նիզակով մէկ անգամէն գետինը ցցեմ զանիկա ու չկրկնեմ հարուածը »։
Armenian 2018
Եվ Աբեսսան Դավթին ասաց. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին և հարվածս չկրկնեմ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբեսսան Դաւիթին ասեց. Աստուած այսօր քո թշնամին քո ձեռքը մատնեց. Եւ հիմա թող տուր որ նիզակով մէկ անգամում գետինը զարկեմ նորան եւ չկրկնեմ։
Armenian Eastern Bible 1994
Աբեսսան ասաց Դաւթին. «Տէրն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մէկ անգամից գետին գամեմ սրան եւ էլ
Armenian NEA
Աբեսսան Դավթին ասաց. «Տերն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մեկ անգամից գետնին գամեմ սրան և էլ հարվածս չկրկնեմ»։