1 Samuel 29:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Փղշտացիները իրենց բոլոր բանակները Ափէկի մէջ հաւաքեցին, իսկ Իսրայելացիները Յեզրայէլի մէջ եղող աղբիւրին քով բանակեցան։
Armenian 2018
Փղշտացիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում՝ աղբյուրի մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Փղշտացիները իրանց բոլոր բանակները ժողովեցին Ափեկ. Եւ իսրայէլացիները բանակ տուին Յեզրայէլի աղբիւրի մօտ։
Armenian Eastern Bible 1994
Այլազգիներն իրենց բոլոր բանակները հաւաքեցին Ափեկում, իսկ իսրայէլացիները բանակ դրին Յեզրայէլի Այենդոր բնակավայրում։
Armenian NEA
Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։